|
"Դի ընդ Էյջ Գրուպ" ՍՊԸ |
|
"Դի ընդ Էյջ Գրուպ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ոլորտը կառուցապատումը և շինարարությունն է:
Հիմնադրման իսկ տարում Ընկերությունը սկսել է իրականացնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում կառուցվող բազմահարկ, բազմաֆունկցիոնալ էլիտար շենքի շինարարական աշխատանքները: Ընկերությունը քաղաքաշինության բնագավառում իր գործունեությունը իրականացնելիս համագործակցում է Հայաստանի Հանրապետության առաջատար նախագծային կազմակերպություններից "ԱՇՆ ՎԻԿՍ" ՍՊԸ-ի, ինչպես նաև խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկի` "Երևանշին ԳԱՄ" ՍՊԸ-ի հետ:
"Դի ընդ Էյջ Գրուպ" ՍՊԸ-ն, համագործակցելով վերը նշված Ընկերությունների հետ, նպատակ ունի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կառուցել միայն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույցներ, որոնց այցեքարտը կլինի կառույցների ինչպես շինարարության որակը, այնպես էլ աշխատանքները ժամանակին ավարտելը: |