Հայերեն   Русский  English 
Մեր մասին
"Երևանշին ԳԱՄ" ՍՊԸ
 
"Երևանշին"  ընկերությունը հանրապետության խոշորագույն շինարարական կազմակերպություններից է:
 
Իր գործունեության ընթացքում ընկերությունը կառուցել է Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի ավելի քան 30 %-ը` Նոր Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, Աջափնյակի, Դավթաշենի, Էրեբունու, Ավան-Առինջի, Հարավարևմտյան բնակելի զանգվածները, Գ-3 թաղամասը, Հ. Շահինյանի անվան մարզադպրոցը, "Արմենիա" հյուրանոցի երկրորդ մասնաշենքը, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և այլն, իրականացրել է "Էրեբունի" և "Անի" հյուրանոցների վերակառուցումը:

 2002-2004 թթ. Լինսի ծրագրի շրջանակներում "Երևանշին" ընկերությունը կատարել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հանրապետության հրապարակի հիմնանորոգման բազմաբնույթ և իրենց կատարման տեսակետից բարդ ու եզակի շինարարական վերականգնողական համալիր աշխատանքներ:

Առանձնակի հիշատակման է արժանի 1998-2001 թթ. կառուցված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Իր ճարտարապետական, ծավալահատակագծային և ճարտարագիտակոնստրուկտիվ լուծումներով այդ կառույցն իսկապես եզակի է հանրապետությունում: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման  համար պետական մրցանակ է շնորհվել "Երևանշին" ընկերության գլխավոր տնօրեն Վ. Պողոսյանին:
  
2003 թ-ին GLOBAL-ի կողմից "Երևանշին" ընկերությանը տրվել է ISO 9001:2000 International Standard շենքերի և կառուցվածքների իրականացման միջազգային  ստանդարտին համապատասխանող որակի վկայական: 

"Երևանշին"  ընկերությունը շնորհիվ իր փորձառության, բնական և տեխնիկական հագեցվածության, այն է` քարի և ավազի հանքեր, բետոնի, մետաղական կոնստրուկցիաների պատրաստման, քարի մշակման, հայելու պատրաստման, ապակե փաթեթների, երկաթե, փայտե, ալյումինե և մետաղապլաստե դռների, պատուհանների, տարբեր չափի և ձևի միջնորմային բլոկների, բետոնե ձևավոր սալերի, եզրաքարերի, ջրատարների պատրաստման արտադրամասեր, ցանկացած տիպի շենքերի, շինությունների տաք և սառը ջրամատակարարման ցանցերի, էլեկտրամոնտաժային  և սանտեխնիկական աշխատանքների տեղամասեր, ընկերությունը կատարում է նախագծային, շինմոնտաժային, ուժեղացման-վերականգնողական աշխատանքներ` ամբողջական, համապարփակ ծրագրով:
 
Արտադրատեխնիկական մասնաճյուղերի և փորձարարական լաբորատորիայի համակարգված աշխատանքների շնորհիվ ապահովվում է արդյունավետ և որակյալ գործունեություն:
D&H Group © All Rights Reserved.